Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արցախի նախագահական ընտրությունների առնչությամբ

Արցախի նախագահական ընտրությունների առնչությամբ
23.07.2012 | 18:03

Հետևելով հարազատ Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին, այն համընդհանուր ակտիվությանը, որ ցուցաբերում է ժողովուրդը, պարտավորված ենք համարում հայտնելու համայն աշխարհի մեր բարեկամներին ու չարակամներին, որ դեռևս 5-րդ դարում Արցախում ձևավորվել է սահմանադրական միապետություն` Վաչագան Բարեպաշտ թագավորի նախաձեռնությամբ։ Ըստ գործող սահմանադրության` սկսած թագավորական գերդաստանից, բոլորը հավասար էին օրենքի առաջ։ Միաժամանակ հարկերից ազատվում էին այն քաղաքացիները, որոնք չունեին անշարժ սեփականություն, այսօրվա տերմինաբանությամբ` վարձու աշխատավորներ էին։

Հավատարիմ հազարամյակների ճանապարհին ձևավորված իր կենսակերպին` հայ ժողովրդի մի փոքրիկ հատվածը ներկայացնող ղարաբաղցին շարունակում է հաստատել իր ազատ, անկախ, անկաշկանդ ապրելու իրավունքը` շարունակելով Վաչագան Բարեպաշտի, Համամ Արևելցու, Եսայի Հասան-Ջալալյանի ավանդները, ամուր բռնած արդարության, հավասարության, առաջընթացի դրոշը։
Այնպես որ, քաղաքակրթության բնագավառում իրենց ձեռքբերումներով հպարտացող շատ ժողովուրդներ այսօր ևս դեռ ինչ-որ բան ունեն սովորելու արցախցիներից, մանավանդ ազգային-քաղաքական հիմնախնդիրների, անհրաժեշտությամբ թելադրված միավորվելու, մի միասնական բռունցք դառնալու արցախցու կարողությունից, որը նրան դարձնում է արդարության և իրավունքի քաջամարտիկ։

Փառք նման ժողովրդին։


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ